Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Հալվեն և կոկոսի յուղը՝ ակնեի դեմ պայքարում. 168.am

Հալվեն և կոկոսի յուղը՝ ակնեի դեմ պայքարում. 168.am

Fithacker.ru կայքը գրում է, որ Դերմատոլոգիայի ամերիկյան ակադեմիան վիճակագրական տվյալներ է հրապարակել, որոնց համաձայն՝ ԱՄՆ-ում ակնեն մաշկի ամենատարածված խնդիրներից է։ Այս խնդրին առնչվում է 40-50 մլն մարդ։ Ակնեն ժամանակակից հասարակության ընդհանուր խնդիրն է։

Ակնեի բուժման համար նախատեսված միջոցների արտադրությունը միլիոնավոր դոլարների եկամուտ է ապահովում։ Ցավոք, դրանց մեծ մասն արհեստական քիմիական նյութեր է պարունակում, որոնք այդ միջոցներն անընդունելի են դարձնում նրանց համար, ովքեր անհանգստանում են իրենց առողջության համար։ Բարեբախտաբար, գոյություն ունեն բնական միջոցներ, որոնք կարող են այլընտրանքային լուծում լինել: Խոսքը երկու պարզ բաղադրիչների մասին է՝ հալվե և կոկոսի յուղ։ Դրանք կարող են օգնել՝ առանց մաշկը վնասելու և կողմնակի ազդեցությունների։

Հալվեն հայտնի է մաշկը հանգստացնելու, երիտասարդացնելու իր հատկությամբ։ Այն լավագույն միջոցն է էկզեմաների, փսորիազի, այրվածքների, ցանի դեպքում։ Ըստ հրապարակված որոշ հետազոտությունների՝ հալվեն արդյունավետ միջոց է ակնեի բուժման համար։ Եթե նմանատիպ խնդիր ունեք, ապա հալվեի հյութը քսեք մաշկի վնասված հատվածին ամեն օր։ Այն կնվազեցնի այտուցը, կարմրությունը, բորբոքումը, որոնք առաջանում են ակնեի պատճառով։

Կոկոսի յուղը` որպես միջոց, նույնպես հայտնի է մաշկի համար իր օգտակար հատկություններով։ Այն լայնորեն օգտագործվում է որպես երիտասարդացնող, խոնավեցնող քսուկ, բնական արևապաշտպան յուղ և որպես յուղ մերսման համար։ Կոկոսի յուղն օգտակար է մաշկի հետ կապված գրեթե բոլոր խնդիրներում. նվազագույն դեպքում այն կարող է թեթևացնել ցանկացած վիճակ։

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ